13:06  ,  30 հունիսի, 2012

Ինյեստա. Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը չի հետաքրքրոմ ինձ

Պետք չէ ինձ համարել Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստը, հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան:

«Իսպանական լրատվամիջոցները շատ են գովաբանում ինձ: Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստ դառնալն ինքնանպատակ չէ ինձ համար: Պետք չէ ինձ համարել մրցաշարի լավագույն խաղացողը: Այստեղ կան շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք ավելի արժանի են այդ տիտղոսին: Եվրո-2012-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը չի հետաքրքրում ինձ: Իմ ուրախությունը կլինի Եվրոպայի չեմպիոն հռչակվելը: Միայն դա ինձ համար մեծ նշանակություն ունի»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով