12:01  ,  30 հունիսի, 2012

Իսպանիա - Իտալիա. բուքմեյքերների կարծիքը

Իսպանիայի եւ Իտալիայի ազգային թիմերը հուլիսի 1-ին կվիճարկեն Եվրոպայի 2012թ. ուժեղագույն հավաքականին:

Եվրո-2012-ի եզրափակիչ խաղում William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները ֆավորիտ են համարում իսպանացիներին:

Հանդիպման հիմնական ժամանակում Վիսենտե Դել Բոսկեի թիմի հաղթանակը գնահատվում է 2.2 գործակցով, իսկ Իտալիայի հավաքականինը՝ 3.6: Ոչ ոքին ունի 3.1 գործակից:

Իսպանացիների՝ չեմպիոնության գործակիցը 1.53 է, իսկ իտալացիներինը՝ 2.5:

Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով