10:30  ,  30 հունիսի, 2012

Հայաստանի պատանեկան հավաքականի խաղացողը տեղափոխվեց «Փյունիկ»

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի եւ մերձմոսկովյան «Խիմկիի» պաշտպան Էդուարդ Թաթոյանը տեղափոխվեց Երեւանի «Փյունիկ»:

«Փյունիկի» մամուլի քարտուղարությունից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ 18-ամյա ֆուտբոլիտը մեկ տարվա պայմանագիր է կնքել երեւանյան ակումբի հետ: «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանն օրերս տեղափոխվել է Պլզենի «Վիկտորիա», իսկ Սուրեն Չախալյանը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը Եվրոպայի լիգայից առաջ:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Խիմկին» պաշտոնապես հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արտակ Ալեքսանյանը եւ Հայաստանի պատանեկան հավաքականի պաշտպան Էդուարդ Թաթոյանը հեռանում են մերձմոսկովյան ակումբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով