11:11  ,  30 հունիսի, 2012

«Լոկոմոտիվը» 10 միլիոն կառաջարկի բրազիլացի կիսապաշտպանի համար

Մադրիդի «Աթլետիկոյում» վարձավճարով հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Դիեգոն հայտնվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ուշադրության կենտրոնում:

Մոսկովյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը ցանկություն է հայտնել իր թիմում տեսնել Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացողին: Դիեգոյին ձեռք բերելու համար «Լոկոմոտիվը» պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո, իսկ 27-ամյա կիսապաշտպանին առաջարկել երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 9.5 միլիոն եվրո աշխատավարձով, գրում է чемпионат.com-ը:

Բրազիլացու տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Վոլֆսբուրգին»:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Դիեգոն «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 30 հանդիպում եւ դարձել է երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում