09:30  ,  30 հունիսի, 2012

Գվարդիոլա. Արդեն կարոտում եմ ֆուտբոլը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց շաբաթներ անց իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ կարոտում է ֆուտբոլը:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան հեռանալու մասին հայտնել էր մայիսին՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո: Օրեր անց հայտնի դարձավ նաեւ, որ իսպանացի մարզիչին կփոխարինի նրա օգնականը՝ Տիտո Վիլանովան:

«Արդեն կարոտում եմ ֆուտբոլը: Արդեն հոգնել եմ հորս հետ գոլֆ խաղալուց»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հուլիսի 15-ին Տիտո Վիլանովան պաշտոնապես դարձավ «Բարսելոնալի» գլխավոր մարզիչը՝ կատալոնական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով