09:46  ,  30 հունիսի, 2012

Դատարանը պատժեց ֆեմինիստուհուն

Կիեւի դատարանը 5-օրյա ազատազրկման է դատապարտել FEMEN շարժման ակտիվիստուհի Օքսանա Շաչկոյին Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիա – Իտալիա (1:2) հանդիպման ժամանակ Կիեւի փան-գոտում տեղադրված մեծ էկրանն անջատելու փորձ կատարելու համար:

Հիշեցնենք, որ խաղի ցուցադրման ժամանակ ֆեմինիստուհին բարձրացել էր 10 մետրանոց էկրանի վրա՝ ձեռնաշղթաներով իրեն ամրացնելով էկրանին:

FEMEN-ի ակտիվիստուհուն էկրանի վրայից իջեցրել էին անվտանգության աշխատակիցներն՝ ալպինիստական սարքավորումների օգնությամբ, հաղորդում է շարժման պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով