09:15  ,  30 հունիսի, 2012

«Բավարիան» ու «Վոլֆսբուրգը» կխաղան Չինաստանում

Գերմանիայի փոխչեմպիոն Մյունխենի «Բավարիան» ամռանը Չինաստանում կմասնակցի միջազգային մրցաշարի, որի մասնակիցների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա առաջիկայում:

Իր առաջին հանդիպումը մյունխենցիները կանցկացնեն հուլիսի 24-ին Պեկինում, իսկ հուլիսի 27-ին Գուանչժուում կխաղան գերմանական «Վոլֆսբուրգի» հետ: Սա մյունխենյան ակումբի երրորդ այցը կլինի Չինաստան:

«Բավարիան» Չինաստանում հանդիպումներ է անցկացրել նաեւ 2000 եւ 2007 թվականներին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով