01:10  ,  30 հունիսի, 2012

Ուիմբլդոն -2012. Ֆեդերերը հրաշքով փրկվեց

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանի արգելքը` խաղի ընթացքում ֆրանսիացի Ժյուլեն Բենետոյին պարտվելով երկու սեթ:

Բենետոն անսպասելի լավ սկսեց հանդիպումը, համառ պայքարում իր ահեղ մրցակցին հաղթելով առաջին երկու սեթերում` 6:4, 7:6: Երրորդ սեթում Ֆեդերերը վստահորեն կրճատեց հաշիվը` 6:2, իսկ չորրորդում միայն թայ-բրեյքում կարողացավ խուսափել պարտությունից` 7:6:

Վճռորոշ` 5-րդ սեթում Ֆեդերերը հաստատեց իր բարձր կարգը` հաղթելով 6:1 հաշվով:

Շվեյցարացու հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Կսավյե Մելիսը, որը հինգսեթանոց մրցավեճում պայքարից դուրս մղեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին`1:6, 7:6, 6:1, 4:6, 6:3: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում