Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Գերմանիայի նկատմամբ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում տարած հաղթանակից (2:1) հետո ոտքով 10 կիլոմետրանոց ուխտագնացություն է կատարել մինչեւ եկեղեցի:
Պրանդելին իր ուխտագնացությունը սկսել է Կրակով վերադառնալուց անմիջապես հետո եւ թիմի բազա է վերադարձել տեղի ժամանակով առավոտյան ժամը 5-ին, հաղորդում է La Repubblica-ն:
Նշենք, որ սա Պրանդելիի արդեն երրորդ ուխտագնացությունն է Եվրո-2012-ի ընթացքում:
Նախ, խմբային փուլում Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո Պրանդելին գիշերը ոտքով քայլեց 21 կիլոմետր, իսկ կիսաեզրափակիչ մտնելուց հետո նա քայլեց եւս 11 կիլոմետր մինչեւ Կրակովի մոտ գտնվող եկեղեցի:
Ընդհանուր առմամբ Պրանդելին քայլել է արդեն 42 կիլոմետր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում