15:50  ,  4 հունիսի, 2016

Մուհամեդ Ալիի լավագույն նոկաուտները

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում:

Ալին մոտ 30 տարի պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ: Նրա մահվանից հետո տարբեր պարբերականներ հիշեցրել են բռնցքամարտիկի կարիերայի 5 լավագույն նոկաուտները: Մոտ 20-ամյա կարիերայի ընթացքում Ալին անցկացրել է 61 մենամարտ եւ տարել 56 հաղթանակ (37 նոկաուտ): 

1960թ. օլիմպիական չեմպիոնը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոնը, Փառքի սրահի անդամը համարվում է համաշխարհային բռնցքամարտի ամենավառ աստղը: Մի շարք վարկածներով, նա ճանաչվել է անցած դարի լավագույն մարզիկ ու բռնցքամարտիկ:

Մուհամեդ Ալիի հոգեհանգստի արարողությունը կկայանա ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում, որտեղ նա ծնվել է 1942 թվականի հունվարի 17-ին:

Մուհամեդ Ալի vs Սոնի Լիստոն (1965-ին)

Մուհամեդ Ալի vs Բրայան Լոնդոն (1966-ին)

Մուհամեդ Ալի vs Կարլ Միլդենբերգեր (1965-ին)

Մուհամեդ Ալի vs Զորա Ֆոլի (1976-ին)

Մուհամեդ Ալի vs Ջորջ Ֆորման (1971-ին)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English