23:52  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. 11 հազար իսպանացի է ժամանելու Կիեւ

Ավելի քան 11 հազար իսպանացի երկրպագու է ժամանելու Կիեւ` Եվրո-2012-ի եզրափակիչ հանդիպման համար: Այդ կապակցությամբ հատուկ չվերթներ են բացվել դեպի Ուկրաինայի մայրաքաղաք:

Հիմնական խնդիրը, որին կարող են բախվել իսպանացի երկրպագուները, տեղի հյուրանոցների բարձր գներն են: Ներկա պահին հյուրանոցներում մեկ գիշերվա միջին գինը կազմում է մոտ 400 եվրո, հաղորդում է Marca-ն:

Իսպանիա – Իտալիա եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին, Կիեւում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով