23:11  ,  2 հունիսի, 2016

Արթուր Սարկիսովը՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի լավագույն խաղացողների եռյակում

Երկրպագուները քվեարկությամբ որոշել են ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մայիսի լավագույն խաղացողներին:

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջին տեղում «Ֆակելի» կիսապաշտպան Սեյտ-Դաուտ Գարակոեւն է (24.1 տոկոս), երկրորդը «Սոկոլի» ավագ Ալեքսանդր Դեգտյարեւն է (18.5), լավագույն եռյակը եզրափակել է «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը՝ 9.7 տոկոս:

29-ամյա Սարկիսովը մայիսին գրավել էր «Տոմի» եւ «Ենիսեյի» դարպասները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում