22:31  ,  29 հունիսի, 2012

Նասրիի մեծահոգությունը

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասրին, որը հավանաբար կհեռացվի հավաքականի կազմից, մեծահոգի քայլ է կատարել:

Հավաքականի խաղացող Յոհան Կաբայի խոսքերով, Նասրին իր պարգեւավճարի 1 տոկոսը կփոխանցի հավաքականի տեխնիկական անձնակազմին: Նասրիի նախաձեռնությանը որոշել են աջակցել Ֆրանսիայի հավաքականի մյուս խաղացողները:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Նասրին կստանա մոտ 100 հազար եվրո, տեղեկացնում է Советский Спорт-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով