22:01  ,  29 հունիսի, 2012

Պույոլն ու Վիլյան ներկա կլինեն եզրափակիչ հանդիպմանը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Կառլես Պույոլը եւ Դավիդ Վիլյան ընդունել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերը` ներկա լինել Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա հանդիպմանը, հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ երկու խաղացողն էլ Եվրոպայի առաջնությունը բաց թողեցին վնասվածքների պատճառով:

Իսպանիա – Իտալիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին` Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով