21:36  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Կլայվերտ. Բենզեման պետք է օրինակ վերցնի Ռոնալդուից

Բենզեման իսկապես ուժեղ հարձակվող է, սակայն նա պետք է կենտրոնանա իր աշխատանքի վրա, ասել է Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլայվերտը:

«Մենք տեսնում ենք նրա խաղը «Ռեալում», բայց ինչպես երեւում է, հավաքականում նրան պակասում են այնպիսի խաղընկերներ, ինչպիսիք «Ռեալում» են: Երբ ազատ տարածություն է ստանում, նա շատ վտանգավոր է, սակայն բավական է նրան ամուր հսկեն, Բենզեման կորում է: Նա պետք է օրինակ վերցնի Կրիշտիանուից, որը ցանկացած իրավիճակից կարող է հաղթող դուրս գալ»,- Կլայվերտի խոսքն է մեջբերում Советский Спорт-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով