22:52  ,  31 մայիսի, 2016

Աշխարհի առաջնություն. Արեւմտյան Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչում է

Աբխազիայում ընթացող ֆուտբոլի չճանաչված երկրների աշխարհի առաջնությունում Արեւմտյան Հայաստանի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Խմբային փուլի երկրորդ խաղում հայ ֆուտբոլիստները նվազագույն հաշվով պարտվեցին Աբխազիայի հավաքականին:

Սակայն առաջին տուրում Չագոսի կղզու թիմի նկատմամբ 12:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ: Ամեն խմբում ընդգրկված է երեք թիմ, լավագույնը երկուսը դուրս են գալիս խմբից: Աբխազիայի թիմն առաջին տուրում Չագոսի ֆուտբոլիստներին հաղթել էր 9:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում