Դմիտրի Ալենիչեւը կշարունակի զբաղեցնել Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնել է ռուսական ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը տնօրենների խորհրդի նիստից հետո։
«Ալենիչեւը կշարունակի աշխատել գործող պայմանագրի համաձայն։ Մանրամասները չեմ հրապարակի։ Դրանք ներքին խնդիրներ են»,- Ռոդիոնովի խոսքը մեջբերում է Championat-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում «Սպարտակը» գրավել է 5-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր, քանի որ երրորդ տեղ գրաված «Զենիթը» Եվրոպայի լիգայի ուղեգիր է ստացել Ռուսաստանի գավաթը նվաճելու շնորհիվ։
Սպասվում էր, որ «Սպարտակում» Ալենիչեւին կփոխարինի «Ռոստովի» գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիեւը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում