20:41  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռամոս. Ոչ մեկին ոչինչ չեմ ապացուցել

Ես ոչ մեկին ոչինչ չեմ ապացուցել այդ 11 մետրանոցով (Պանենկայի հարվածով): Հարվածը միշտ կախված է տրամադրությունից, սեփական ուժերի նկատմամբ վստահությունից, ասել է Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը` անդրադառնալով իրացրած 11 մետրանոց հարվածին` Պորտուգալիայի հետ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ խաղում (0:0, 4:2):

«Բավարիայի» հետ հանդիպման 11 մետրանոց հարվածաշարից հետո ես շատ կարծիքներ եմ լսել իմ խաղի մասին: Իհարկե, այդ խոսքերը ինձ խոցում էին: Բայց դա ինչ չխանգարեց խփել Եվրոյի կիսաեզրափակիչում, այնպես որ ամեն ինչ կարգին է»,- Ռամոսի խոսքն է մեջբերում AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով