13:40  ,  31 մայիսի, 2016

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հավասարվեց Մարիա Կուրսովային

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անահատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի 4 ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Լիլիթ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականի երկրորդ համարը սպիտակներով հաղթել է ռումինացի Կոսմա Ելենա-Լումինիտային:

Մարիա Կուրսովան ոչ ոքի է ավարտել իր պարտիան, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտվել են:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան, որոնք 3-ական միավորով բաժանում են 5-25-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում