12:33  ,  30 մայիսի, 2016

Մեսի. Երբեք չեմ ուսումնասիրում պայմանագրերը եւ չգիտեմ՝ ինչ եմ ստորագրում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին առաջիկայում պետք է ներկայանա Իսպանիայի դատարան: Արգենտինայի հավաքականի ավագն ու նրա հայր Խորխե Մեսին մեղադրվում են 2007-2009-ը 4.1 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ:

Periódico de Catalunya-ի համաձայն՝ Մեսին փաստաբանի հետ զրույցում ասել է, որ ուշադրություն չի դարձնում պայմանագրերի մանրամասներին:

«Ես վստահում եմ հորս եւ անում այն ամենը, ինչ նա ասում է ինձ: Ես ստորագրում եմ պայմանագրեր, բայց երբեք չեմ ուսումնասիրում դրանք: Եվ չգիտեմ, թե ինչ եմ ստորագրում»,- ասել է արգենտինացի հարձակվողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում