13:41  ,  6 մարտի, 2012

Մադրիդի «Ռեալը» տոնում է 110-ամյակը

Այսօր, մարտի 6-ին Արքայական ակումբը նշում է 110-ամյակը: «Ռեալի» ստեղծման օր է համարվում 1902թ. մարտի 6-ը, երբ կազմավորվեց Madrid Football Club-ը: 1920-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-րդն ակումբին շնորհեց «արքայական» տիտղոսը:

110 տարիների ընթացքում «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում հաղթել է 31 անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: 18 անգամ մադրիդցիները նվաճել են Իսպանիայի գավաթը, 8 անգամ՝ սուպերգավաթը: «Ռեալն» 9 անգամ լավագույնն է եղել Չեմպիոնների գավաթի խաղարկություններում եւ Չեմպիոնների լիգայում: Երկու անգամ թիմը նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը, մեկ անգամ էլ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը: Արքայական ակումբը նաեւ երեք անգամ դարձել է Միջմայրցամաքային գավաթի տիրակալ (աշխարհի ակումբային առաջնություն):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով