19:42  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Ֆաբրեգաս. Մենք Բուֆոնին արժանի պատասխան ունենք` Կասիլյաս

Բալոտելին հիանալի խաղացող է: Դրա լավագույն ապացույցը` գերմանացիների դարպասը խփած նրա երկու հրաշալի գոլերն են, նշել է Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը` խոսելով Իսպանիա – Իտալիա եզրափակիչ հանդիպման մասին:

«Մարիոն իրական սպառնալիք է լինելու մեր թիմի համար, ինչպես եւ Անտոնիո Կասանոն: Մեզ լարված հանդիպում է սպասվում եւ հաղթողը արժանի կլինի Եվրոպայում լավագույնի կոչմանը: Կարծում եմ, որ Իսպանիան եւ Իտալիան մրցաշարում առավել հետեւողական թիմերն էին, այդ իսկ պատճառով հասան մինչեւ եզրափակիչ:

Իտալացիները ունեն շատ հավասարաչափ եւ բարձրակարգ կազմ: Նրանցից շատերը Ա սերիայում լավ մրցաշրջան անցկացրեցին: Բացի այդ, նրանք ունեն Բուֆոն` բնատուր առաջատար: Սակայն Իսպանիան ունի արժանի պատասխան` Կասիլյաս»,- Ֆաբրեգասի խոսքն է մեջբերում skysports.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով