19:18  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Պամելա Անդերսոնը պահանջում է «կարմիր քարտ» ցույց տալ Ուկրաինային

Հայտնի ամերիկյան դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը իր բողոքն է հայտնել Ուկրաինայում անտուն կենդանիների ոչնչացման առթիվ, որոնց նպատակն է եղել Եվրո-2012-ի հանդիպումներից առաջ «մաքրել փողոցները»:

Անդերսոնը նույնիսկ նամակ է գրել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, որպեսզի վերջինս վերահսկի իրավիճակը, հրապարակավ դատապարտի Ուկրաինայի գործողությունները եւ «կարմիր քարտ» ցույց տա նրանց` կենդանիների հետ դաժան վարվելու համար: Նամակում նաեւ նշված է, որ որպես միջոցառման կազմակերպիչ` ՈւԵՖԱ-ն նման դեպքերի համար նույնպես պետք է պատասխանատվություն կրի:

Պամելա Անդերսոնը արդեն վաղուց զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով: Վերջերս նա Բեռլինում բողոք է ներկայացրել Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը` կոչ անելով դադարեցնել ծովաշների մորթու առեւտուրը, հաղորդում է РИА Новости-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով