19:04  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Իսպանիա – Իտալիա հանդիպումը դիտելու է 150 միլիոն մարդ

Իսպանիայի եւ Իտալիայի միջեւ Եվրո-2012-ի եզրափակիչ հանդիպմանը ուղիղ եթերում կհետեւի ավելի քան 150 միլիոն հեռուստադիտող: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին, Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Խաղից առաջ տեղի կունենա մրցաշարի փակման արարողությունը: Ավելի քան 600 կամավոր մասնակցելու են գեղեցիկ պարային ներկայացմանը, որը կտեւի 12 րոպե, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով