18:51  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Զանգվածային բախումներ գերմանացիների եւ իտալացիների միջեւ

Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ Իտալիա – Գերմանիա հանդիպումից հետո (2:1) երկու թիմերի երկրպագուների միջեւ տեղի են ունեցել մի շարք բախումներ, որոնց արդյունքում Գերմանիայում ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ:

Վուպերտալ քաղաքում միմյանց են բախվել 800 գերմանացի եւ 600 իտալացի երկրպագուներ: Կողմերին ցրելու համար ոստիկանությունը ստիպված արցունքաբեր գազ է կիրառել: Բացի այդ, քաղաքի այլ վայրերում էլ են գրանցվել միջադեպեր, որոնց ընթացքում գերմանացիները սպագետի են նետել իտալացիների վրա եւ վիրավորական արտահայտություններ վանկարկել:

Բախումներ են եղել նաեւ Բեռլինում, որտեղ ֆան-գոտում մի քանի հազար մարդ է դիտել հանդիպումը: Դրանց պատճառով 42 մարդ է տուժել, 12-ը` հոսպիտալացվել: Արդյունքում Բեռլինի ոստիկանությունը մոտ հարյուր քրեական գործ է հարուցել, հաղորդում է Der Westen-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով