18:12  ,  26 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում ինքնագրեր է տվել հայ երկրպագուներին (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է բազմաթիվ հայ երկրպագուների հետ, որոնց ինքնագրեր է տվել:

Ազգային թիմը պատրաստվում է առաջիկա երկու ընկերական հանդիպումներին:

Մայիսի 28-ին տեղի ժամանակով 20:00-ին (Երեւանի ժամանակով մայիսի 29-ին, 7:00-ին) Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսի Stubhub Center ստադիոնում կխաղա Գվատեմալայի թիմի հետ, իսկ հունիսի 1-ին, 20:00-ին (հունիսի 2-ին, 7:00-ին) դարձյալ Լոս Անջելեսում կմրցի Էլ Սալվադորի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում