18:16  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Լիոնել Մեսի. Ցանկանում եմ, որ չեմպիոն դառնա Իսպանիան

Ես կցանկանայի, որ հաղթեր Իսպանիան, որովհետեւ այնտեղ խաղում են իմ ակումբակիցները: Բացի այդ, նրանք իմ լավ ընկերներն են, ասել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին` անդրադառնալով Եվրո-2012-ի եզրափակիչի Իսպանիա – Իտալիա հանդիպմանը:

«Իտալացիները շատ ուժեղ հավաքական ունեն, սակայն Իսպանիան ավելի արժանի է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին»,- Մեսիի խոսքն է մեջբերում elmundodeportivo.es-ը:

Խոսելով Արգենտինայի հավաքականի մասին, Մեսին նշել է. «Ես կցանկանայի գլխավերեւում պահել Աշխարհի գավաթը: Բայց դրա համար պետք է դեռ շատ աշխատել: Ես միայնակ չեմ կարող հաղթել հանդիպումներում»:  

Եվրո-2012-ի Իսպանիա – Իտալիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին` Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով