10:47  ,  26 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Կոսովոյի հավաքականում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը հայտնել է ֆուտբոլի Կոսովոյի ազգային հավաքականում խաղալու ցանկություն: Այդ մասին հայտնել է Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էրոլա Սալիհը, գրում է DH-ն:

21-ամյա ֆուտբոլիստն արդեն 6 խաղ է անցկացրել Բելգիայի հավաքականի կազմում: Կոսովոյի թիմին միանալու որոշումը Յանուզայը կայացրել է այն բանից հետո, երբ այդ երկիրը դարձել է ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի անդամ: Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հայտնել է, որ չի ծրագրում միջամտել կիսապաշտպանի գործերին:

Հիշեցնենք, որ Բելգիայում ծնված Յանուզայի ընտանիքի մեծ մասը Կոսովոյից է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում