20:14  ,  25 մայիսի, 2016

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Մասկերանոյի հետ

Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն համաձայնության է հասել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ, հաղորդում է Sport.es-ը։ Իտալական ակումբը 31-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երեք տարվա պայմանագիր եւ ավելի լավ ֆինանսական պայմաններ։ Ակումբները դեռ չեն հասել համաձայնության։

Մասկերանոն կատալոնական ակումբում հանդես է գալիս 2010 թվականից (տեղափոխվել է «Լիվերպուլից»)։ Ընթացիկ մրցաշրջանում նա 51 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում