17:31  ,  29 հունիսի, 2012

Եվրո-2012. Բեկենբաուեր. Մենք չտեսանք Գերմանիայի իսկական հավաքականին

Ես ենթադրում էի, որ 16 տարի առաջ Անգլիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո մենք նորից պատրաստ ենք վերցնել այդ տիտղոսը: Բայց այս մրցաշարում մենք չտեսանք Գերմանիայի իսկական հավաքականին, նշել է Գերմանիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը:

«Այնպիսի տպավորություն էր, որ «Իտալիայի հավաքականի անեծքի» մասին բոլոր այդ խոսակցությունները հանգեցրել էին նրան, որ խաղացողները դաշտում կարծես կաթվածահար լինեին: Ինչ-որ բան այդ խաղում մեզ չէր հերիքում:

Գտնում եմ, որ խաղից առաջ կազմում Լյովի կատարած փոփոխությունները չաշխատեցին: Բայց մի մոռացեք, որ Եվրոյի կիսաեզրափակիչը` բոլոր դեպքերում կատակ բան չէ:

Ընդ որում, այնպիսի ֆուտբոլային գերտերություններ, ինչպիսիք են Անգլիան, Հոլանդիան եւ Ֆրանսիան, դրան էլ չեն հասել: Այժմ մենք պետք է եւս երկու տարի սպասենք եւ նորից փորձենք հաղթել խոշոր մրցաշարում»,- Բեկենբաուերի խոսքն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Իտալիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով