09:15  ,  24 մայիսի, 2016

«Այնտրախտը» պահպանել է տեղը Բունդեսլիգայում

Բունդեսլիգայի անցումային պատասխան խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Նյուրնբերգին» եւ պահպանել տեղն ուժեղագույնների լիգայում: Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Հիշեցնենք, որ «Այնտրախտը» Գերմանիայի առաջնությունում գրավել էր 16-րդ տեղը, իսկ «Նյուրնբերգը» երրորդն էր Երկրորդ Բունդեսլիգայում:

Այս տարի Բունդեսլիգայից դուրս էին մնացել «Շտուտգարտն» ու «Հանովերը», որոնց կփոխարինեն «Ֆրայբուրգն» ու «Լեյպցիգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում