Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրո-2016-ին, հայտնում է Goal.com-ը:
23-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք: Նա բաց կթողնի նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
Վարանի փոխարեն Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ադիլ Ռամին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում