14:50  ,  23 մայիսի, 2016

«Բորուսիան» «Չելսիին» ու «Արսենալին» մերժել է Հենրիխ Մխիթարյանի հարցով

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, եւս մեկ մրցաշրջան կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայում»:

Express.co.uk-ը գրում է, որ գերմանական ակումբը մերժել է Լոնդոնի «Չելսիին» ու «Արսենալին», որոնք ցանկանում են ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին: «Բորուսիան» չի ցանկանում կորցնել թիմի եւս մեկ առաջատարի, քանի որ Մատս Հումելսն արդեն պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ Իլկայ Գյունդոգանը մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը, երբ նա կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ ակումբ: Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում