12:24  ,  6 մարտի, 2012

Աբրամովիչը բանակցություններ է վարել Յոահիմ Լյովի հետ

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մարտի 5-ին Ժնեւում բանակցություններ է վարել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժնեւի հյուրանոցներից մեկում։

Tribune de Geneve-ն հայտնում է, որ Աբրամովիչը գերմանացի մասանագետին առաջարկել է Եվրոպայի առաջնությունից հետո զբաղեցնել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Յոահիմ Լյովի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ ավարտվում է 2014 թվականին։ Եթե Լյովը որոշի գլխավորել «Չելսին», լոնդոնյան ակումբը պետք է փոխհատուցում վճարի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր պորտուգալացի Անդրե Վիլաշ Բոաշը։ Մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը լոնդոնյան ակումբը կգլխավորի Վիլաշ Բոաշի օգնական Ռոբերտո Դի Մատեոն։

Անգլիայի առաջնության 27 տուրերից հետո «Չելսին» գտնվում է 5-րդ տեղում՝ երեք միավորով զիջելով չորրորդ տեղը զբաղեցնող Լոնդոնի «Արսենալին»։

«Չեմպիոնների լիգայի» 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է իտալական «Նապոլիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով