Ռուսաստանում անցկացված տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն ավարտվեց Կանադայի հավաքականի հաղթանակով: Եզրափակիչում կանադացիները 2:0 հաշվով առավելության հասան Ֆինլանդիայի թիմի նկատմամբ: Կանադան երկրորդ տարին անընդմեջ է նվաճում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Բրոնզե մեդալները նվաճել էր Ռուսաստանը, որը երրորդ տեղի համար խաղում 7:2 հաշվով պարտության էր մատնել ԱՄՆ-ի թիմին:
Կիսաեզրափակիչում ռուսները պարտվել էին Ֆինլանդիային, ամերիկացիները՝ Կանադային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում