15:22  ,  22 մայիսի, 2016

Հայաստանի հավաքականի կազմը՝ Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրապարակել է կազմը, որը կմեկնի Լոս Անջելես՝ Գվատեմալայի եւ Էլ Սալվադորի դեմ ընկերական հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» ստադիոնում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երեւանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն ստադիոնում տեղի կունենա Հայաստան - Էլ Սալվադոր հանդիպումը:

Հայաստանի հավաքականը եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ԱՄՆ կմեկնեն մայիսի 23-ի գիշերը Երեւան - Դոհա - Լոս Անջելես չվերթով:

Մարկոս Պիզելին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը եւ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան Լոս ԱնջելեսումՆախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը եւ Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին» մայիսի 24-ին եւ 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան  («Միկա»)

Անատոլի Այվազով  («Փյունիկ»)                                 

Գոռ Մանուկյան  («Փյունիկ»)

Պաշտպաններ

Գաել ԱնդոնյանԴիժոն», Ֆրանսիա)

Հովհաննես ՀամբարձումյանՎարդար», Մակեդոնիա)                      

Վարազդատ ՀարոյանՓյունիկ»)

Տարոն Ոսկանյան  («Փյունիկ»)

Կամո Հովհաննիսյան  («Փյունիկ»)

Լեւոն Հայրապետյան  («Փյունիկ»)

Սերգեյ Ավագիմյան  («Արարատ»)

Արտակ Եդիգարյան   («Ալաշկերտ»)                                

Կիսապաշտպաններ

Հենրիխ ՄխիթարյանԲորուսիա Դ.», Գերմանիա)

Մարկոս ՊիզելիԱլ-Ռաեդ», Սաուդյան Արաբիա)

Արաս ՕզբիլիսՌայո Վալյեկանո», Իսպանիա)

Գոռ Մալաքյան («Ստալ», Ուկրաինա)

Դավիթ Մանոյան  («Փյունիկ»)

Դավիթ ՀակոբյանՇիրակ»)

Տիգրան Բարսեղյան    («Գանձասար»)                                

Բենիկ Հովհաննիսյան  («Արարատ»)                                

Զավեն Բադոյան  («Բանանց»)

Հարձակվողներ

Էդգար ՄանուչարյանՈւրալ», Ռուսաստան)

Արթուր ՍարկիսովՎոլգա», Ռուսաստան)

Գեղամ ԿադիմյանԿարպատներ», Ուկրաինա)

Վարդան ՊողոսյանՓյունիկ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում