10:37  ,  22 մայիսի, 2016

Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվել է «Սպորտինգ Կանզաս Սիթիին» եւ առավելության է հասել 3:1 հաշվով: Հյուրերի երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Ռեալ Սոլթ Լեյքը» 11 խաղում վաստակել է 20 միավոր եւ Արեւմտյան գոտու երրորդ տեղում է, ինչը տալիս է փլեյ-օֆֆի 1/8 եզրափակիչի ուղեգիր:

ՄԼՍ

«Սպորտինգ Կանզաս Սիթի» - «Ռեալ Սոլթ Լեյք»՝ 1:3

Դոմինիկ Դուայեր, 50 - Խուան Մարտինես, 32, Բրեդ Դեւիս, 45+2, ինքնագոլ, Յուրա Մովսիսյան, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում