15:52  ,  29 հունիսի, 2012

Գերմանիա – Իտալիա խաղի ժամանակ ֆեմինիստուհիները փորձել են անջատել Կիեւի ֆան-գոտու էկրանը

FEMEN շարժման ակտիվիստները Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի՝ Գերմանիա – Իտալիա (1:2) հանդիպման ցուցադրման ժամանակ փորձել են անջատել Կիեւի փան-գոտում տեղադրված մեծ էկրանը (ֆոտոռեպորտաժ):

Ֆեմինիստուհիներից մեկը բարձրացել է 10 մետրանոց էկրանի վրա եւ ձեռնաշղթաներով իրեն ամրացրել է էկրանին:

Շարժման պաշտոնական կայքը հայտնում է, որ այս քայլն ուղղված է եղել Եվրո-2012-ի ժամանակ Ուկրաինային խմբակային բռնաբարության ենթարկելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով