09:33  ,  20 մայիսի, 2016

«Քլիվլենդը» դարձյալ հաղթեց, օրվա լավագույն դրվագը՝ Լեբրոն Ջեյմսից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում գործող փոխչեմպիոնը «Քլիվլենդը» տանը 108:89 հաշվով հաղթեց «Տորոնտոյին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը հավաքեց 27 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը վաստակեց 23 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:

NBA, կիսաեզրափակիչ

«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 108:89 (30:28, 32:20, 24:21, 22:20)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում