22:28  ,  19 մայիսի, 2016

Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի «Ռոլան Գարոսին»

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը վատ մարզավիճակի պատճառով որոշել է չմասնակցել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը։

«Ցավով հայտնում եմ, որ որոշում եմ ընդունել այս տարի չմասնակցել «Ռոլան Գարոսին»։ Որոշակի առաջընթացի եմ հասել ֆիզիկական վիճակիս բարելավման ուղղությամբ, բայց մինչեւ հիմա զգում եմ, որ 100 տոկոս պատրաստ չեմ։ Անհամբեր սպասում եմ 2017-ին Փարիզի կորտեր վերադառնալուս»,- գրել է շվեյցարացի թենիսիստն իր պաշտոնական կայքում։

Ռոջեր Ֆեդերերը 2009թ. Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում