14:08  ,  29 հունիսի, 2012

Պեդրո Պրոենսան՝ Եվրո-2012-ի եզրափակիչի գլխավոր մրցավար

Հուլիսի 1-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայանալիք ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը՝ Պեդրո Պրոենսայի գլխավորությամբ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում 41-ամյա Պրոենսան վարել է երեք հանդիպումներ՝ Իսպանիա – Իռլանդիա (4:0), Շվեդիա – Ֆրանսիա (2:0) եւ Անգլիա – Իտալիա (0:0, 11 մետրանոցներով՝ 2:4): Եվրո-2012-ում պորտուգալացի մրցավարը չի նշանականել ոչ մի 11 մետրանոց, չի դիմել կարմիր քարտի օգնությանը եւ ցույց է տվել 10 դեղին քարտ:

Հիշեցնենք, որ Պեդրո Պրոենսան Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Բավարիա» – «Չելսի» հանդիպման գլխավոր մրցավարն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով