11:35  ,  19 մայիսի, 2016

«Գոլդեն Սթեյտը» հավասարեցրեց հաշիվը, գեղեցիկ նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում NBA-ի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 118:91 հաշվով հաղթեց «Օկլահոմայից»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Օկլահոմայի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը հավաքեց 29 միավոր:«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին վաստակեց 28 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Գոլդեն Սթեյտի» խաղացող Անդրե Իգոուդալայի գեղեցիկ նետումը:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» - «Օկլահոմա»՝ 118:91 (27:20, 30:29, 31:19, 30:23)

Շարքի հաշիվը՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում