13:49  ,  29 հունիսի, 2012

«Շախտյորը» չորս ստուգողական հանդիպում կանցկացնի Շվեյցարիայում

Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» հունիսի 29-ին Ավստրիայից մեկնել է Շվեյցարիա, որտեղ կանցկացնի ամառային երկրորդ հավաքը:

Միրչա Լուչեսկուի թիմը կհանգրվանի Իվերդոն փոքրիկ քաղաքում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հունիսի 30-ին «Շախտյորը» ստուգողական հանդիպում կանցկացնի Ժնեւի «Սերվետի» հետ, հուլիսի 1-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների օլիմպիական հավաքականի հետ, հուլիսի 3-ին՝ շվեյցարական «Թունի» հետ, իսկ հուլիսի 4-ին ուկրաինական ակումբի մրցակիցը կլինի Շվեյցարիայի բրոնզե մեդալակիր «Յանգ Բոյզը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով