10:10  ,  18 մայիսի, 2016

«Քլիվլենդը» խնդիրներ չունեցավ, Լեբրոն Ջեյմսը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի առաջին խաղում գործող փոխչեմպիոնը «Քլիվլենդը» տանը 115:84 հաշվով հաղթեց «Տորոնտոյին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը հավաքեց 27 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը վաստակեց 24 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:

NBA, կիսաեզրափակիչ

«Քլիվլենդ» – «Տորոնտո»՝ 115:84 (33:28, 33:16, 29:23, 20:17)

Շարքի հաշիվը՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում