12:11  ,  29 հունիսի, 2012

Յոախիմ Լյով. Իտալացիները ֆավորիտ են եզրափակիչում

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը Եվրո-2012-ի հաղթողի գլխավոր հավակնորդն է, հայտարարել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը:

«Իսպանիայի եւ Իտալիայի թիմերն արդեն հանդիպել են խմբային մրցաշարում: Այդ խաղում իտալացիներն առաջ անցան հաշվի մեջ եւ շարունակում էին վտանգավոր գրոհներ անցկացնել: Այսօր Իսպանիայի հավաքականը չունի 2010 թվականի մարզավիճակը եւ հարձակման գծում չունի լուրջ խաղացողներ, այդ իսկ պատճառով ես եզրափակիչում ֆավորիտ եմ համարում Իտալիայի թիմին:

Ինչ վերաբերվում է կիսաեզրափակիչում իտալացիներից կրած պարտությանը, ասեմ, որ այստեղ մեծ դեր խաղաց սխալ մեկնարկային կազմ ընտրելու գործոնն ու տակտիկայի ընտրությունը: Բաց թողած առաջին գոլից հետո մենք սկսեցինք հաճախակի սխալվել եւ դա պարտության պատճառ հանդիսացավ: Այնուամենայնիվ, մենք ունենք երիտասրադ թիմ, որը չէր պարտվել նախորդ 15 պաշտոնական հանդիպումներում: Մենք լքում ենք այս մրցաշարը, որպեսզի ավելի ուժեղ թիմով ներկայանանք աշխարհի առաջնությանը»,- Լյովի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով