10:47  ,  17 մայիսի, 2016

«Գոլդեն Սթեյտը» պարտությամբ մեկնարկեց կիսաեզրափակիչում, Կարին՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

«Գոլդեն Սթեյտը» անհաջող մեկնարկեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչում: Առաջին խաղում NBA-ի գործող չեմպիոնը տնային պարտություն կրեց «Օկլահոմայից»՝ 102:108:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Օկլահոմայի» խաղացող Ռասել Ուեստբրուկը, որը հավաքեց 27 միավոր:«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին իր անվան դիմաց գրանցեց 26 միավոր: Թիմերի միջեւ հաջորդ խաղը մայիսի 19-ին է: 

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է Ստիվեն Կարիի 3 միավորանոց նետումը:

Մյուս կիսաեզրափակիչում հանդիպելու են փոխչեմպիոն «Քլիվլենդը» եւ «Տորոնտոն»:

NBA, կիսաեզրափակիչ

«Գոլդեն Սթեյտ» - «Օկլահոմա»՝ 102:108 (27:21, 33:26, 28:38, 14:23)

Շարքի հաշիվը՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում