11:58  ,  29 հունիսի, 2012

Դել Բոսկե. Մոտ ենք անհավատալի բարձունքի

Հուսով եմ՝ Իսպանիայի հավաքականը կհաղթի Եվրո-2012-ում եւ կմտնի ֆուտբոլի պատմության մեջ՝ որպես երեք խոշոր մրցաշարում անընդմեջ հաղթող ճանաչված ազգային թիմ: Այդ մասին հայտարարել է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն

«Այստեղ մենք ներկայացնում ենք ամբողջ Իսպանիան: Այս ֆուտբոլիստների շնորհիվ Իսպանիայի հավաքականը մոտ է այնպիսի հաջողություն, որին ոչ ոք չի հասել: Այս ամենը խոսում է ֆուտբոլի առաջընթացի մասին: Հուսով եմ, որ մենք կհասնենք ցանկալի արդյունքի եւ հաճելի պահեր կպարգեւենք բոլոր իսպանացիներին: Մենք կարող ենք միշտ հպարտանալ մեր նվաճումներով, սակայն հիմա ցանկանում ենք պատմական հաջողություն հասնել: Անհավատալի բարձունքը շատ մոտ է»,- Դել Բոսկեի խոսքը փոխանցում է «ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով