22:27  ,  15 մայիսի, 2016

DW. Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Գերմանական DW բազմալեզու միջազգային գործակալության տարբեր երկրների ընթերցողների քվեարկությամբ, Գերմանիայի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Չկա ավելի լավ պարգեւ, քան ամբողջ աշխարհում իմ երկրպագուների այս գնահատականը: Մեծագույն շնորհակալություն ինձ աջակցելու համար: Ես սիրում եմ ձեզ»,- Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը:

27-ամյա խաղացողը ստացել է ձայների 26 տոկոսը՝ հետ թողնելով Լեւերկուզենի «Բայերի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսին (21 տոկոս) եւ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ու գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերին (երկուսն էլ՝ 17 տոկոս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում