16:32  ,  14 մայիսի, 2016

Կարեն Խաչանովը՝ Սամարղանդի մրցաշարի հաղթող

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված թենիսի «չելենջեր» շարքի մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը նվաճել է հաղթողի կոչումը։ 50 հազար դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարի եզրափակիչում 19-ամյա մոսկվացի թենիսիստը հանդիպել է իսպանացի Ռուբեն Ռամիրես-Իդալգոյի հետ եւ առավելության է հասել 6։1, 6։7 (6:8), 6:1 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 52 րոպե։

Այս հաղթանակը Կարեն Խաչանովին հնարավորություն կտա համաշխարհային դասակարգման աղյուսակում 123-րդ տեղից բարձրանալ 106-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English