09:47  ,  29 հունիսի, 2012

Պրանդելի. Բալոտելին միակն է աշխարհում

Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Իտալիայի թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա հարձակվող Մարիո Բալոտելիի հասցին:

«Նա ուղղակի փայլում էր խաղադաշտում, իսկ մեր թիմը կառավարում էր խաղը՝ գնդակը պահելով իր մոտ: Բալոտելին արեց այն, ինչ նրան հանձնարարվել էր. նա ազատ գոտներ էր փնտրում՝ սպասելով հարմար պահի: Իզուր չէ, որ ես հավատում եմ նրան: Մարիոն սովորական հարձակվող չէ, այդ իսկ պատճառով նրան վերահսկելը շատ դժվար է: Երբեք չես կարող իմանալ, թե որտեղ կհայտնվի նա: Բացի այդ, Բալոտելին հիանալի գիտի ինչպես խաղալ թիմային ֆուտբոլ: Նա միակն է աշխարհում»,- Պրանդելիի խոսքը մեջբերում է France Football-ն:

Հիշեցնենք, որ Բալոտելիի դուբլի շնորհիվ իտալացիները հաղթեցին 2:1 հաշվով եւ դուրս եկան եզրափակիչ, որտեղ ուժերը կչափեն Իսպանիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով